Buscar

ԽԱՂԱՅԻՆ ՊԼԱՆ

ԽԱՂԻ ՓՈՒԼԵՐԸ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Ընդհանուր առմամբ մենք կարող ենք հաստատել , որ մարզիչների մեծ մասի ցուցումների ժամանակ ֆուտբոլային հանդիպման եզակի փուլերը կամ պահերը համընկնում են: Քանի որ ֆուտբոլային խաղը բաղկացած է չորս փուլերից՝ հարձակում, պաշտպանություն, անցում հարձակումից պաշտպանություն, անցում պաշտպանությունից հարձակում: Սակայն այս հոդվածում մենք կօգտագործենք այլ տերմինաբանություն ՝ այդ փուլերը նշելու համար :

Ամեն անգամ , երբ թիմը տիրապետում է գնդակին , նա գտնվում է հարձակման փուլում, երբ նա չի տիրապետում գնդակին`պաշտպանական փուլում: Այն պահը,երբ տեղի է ունենում գնդակի տիրելուց դեպի գնդակի կորուստ եվ հակառակը կոչվում է անցում: Ֆուտբոլում կային բազմաթիվ մարզիչներ, որոնք վճռորոշ պահերին մատնանշում էին դրանց կարևորությունը խաղում :

Ժոզե Մոուրինյո

« Անցումները դարձել են որոշիչ : Երբ մրցակիցը կազմակերպված է պաշտպանությունում , շատ դժվար է գոլ խփել : Այն պահից , երբ հակառակորդը կորցնում է գնդակը, հնարավորություն կա գտնելու որևէ մեկին ով իր դիրքից դուրս է եկել : Նմանապես , երբ մենք կորցնում ենք գնդակը , մենք պետք է անմիջապես արձագանքենք : Բոլորն ասում են ՝ որ հաղթում են թիմային խաղով , բայց ես կարծում եմ , որ դա ավելի շատ վերաբերում է անցումներին»:

 

Դիեգո Սիմեոնե

«Երբ վերադարձա Մադրիդ, ես ասացի որ ցանկանում եմ վերագտնել ակումբի էությունը ՝ թիմ, որը միշտ եղել է ագրեսիվ, ինտենսիվ, մրցունակ, հակագրոհող, ուղղահայաց։ Եվ հենց այդ պատճառով մենք այս խաղաոճը ներդրել ենք մեր ժամանման հենց առաջին օրվանից » :

 

Պեպ Գվարդիոլա

«Ես ուզում եմ, որ իմ ֆուտբոլիստները հետապնդեն  գնդակը, ինչպես շներն են հետևում  ոսկորներին (նկատի ունենալով ճնշում գնդակը կորցնելուց հետո): Դուք չեք կարող լինել փայլուն անհատապես կամ միասին , եթե դուք անհետանում եք , երբ Ձեր թիմը չի տիրապետում գնդակին: Դա անհնար է։ Ֆուտբոլը կապ է այն ամենի հետ՝ ինչ դուք ունեք գնդակի հետ և առանց գնդակի»:

 

 Կլաուդիո Ռանյերին

«Որոշ մարդիկ բողոքում են, որ Լեսթերը չափից շատ գոլեր է կորցնում: Բայց դա բնական է, երբ ձեր թիմը խաղում է լույսի արագությամբ: Ես իմ հարձակվողներին ազատություն եմ տալիս հարձակվել և անցնել գիծը , որից հետո նրանք պետք է վերադառնան 1-4-4-2 մոդելին ՝ գնդակը կորցնելուց անմիջապես հետո»: 

Ինչու՞ են անցումներն այդքան կարևոր: Շատ պարզ է ՝ քանի որ կան ավելի շատ հնարավորություններ գոլ խփել անկազմակերպ հարձակմամբ, քան կազմակերպված հարձակմամբ, և քանի որ կան ավելի շատ հնարավորություններ բաց թողնելու գոլ պաշտպանության անկազմակերպ փուլում, քան պաշտպանության կազմակերպված փուլում: Հասկանալով այն պատճառները, թե ինչու՞ է դա տեղի ունենում, շատ կարևոր է ցանկացած մարզչի hամար,  երբ նա զարգացնում է իր խաղային մոդելը:

ՓՈՂԿԱՊԱԿՑՎԱԾ ԳՐԱՌՈւՄ