ԽԱՂԱՅԻՆ ՊԼԱՆ
ԽԱՂԻ ՓՈՒԼԵՐԸ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ - ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ -

- Սկիզբ:
- Ամեն անգամ, երբ մենք սկսում ենք խաղը սահմանված գործողությունից հետո (հարված դարպասից, ազատ հարված, նետում:..)
- Անկազմակերպ պաշտպանության փուլից հետո
- Ավարտ:
- երբ մենք կրկին տիրապետում ենք գնդակը
- Հարձակողական թիմի առանձնահատկությունները:
- Ավելի պարզ իրավիճակներ որոշմներ կայացնելու համար
- Գնդակի մոտ պաշտպանների բարձր խտություն
- Կանխատեսելի իրավիճակներ
- Լուծումներն ավելի քիչ են կախված խաղացողների անհատական հատկանիշներից
- Դաշտում խաղացողների ճիշտ տարածական բաշխումը
- Հիմնական նպատակները:
- Կանխատեսել գնդակի կորուստը: Ինչը մեզ թույլ կտա պահպանել խաղացողների ճիշտ բաշխումը խաղադաշտում և կբարելավի խաղը պաշտպանությունում։
- Ստիպել հակառակորդին պահել գնդակը, ինչքան հնարավոր է երկար պաշտպանության գծի և կիսապաշտպանների գծի միջև: Վերադարձնել գնդակը որքան հնարավոր է հեռու մեր դարպասներից, և որքան հնարավոր է քիչ հակառակորդ պետք է լինի գնդակի ետևում:
- Մարզումների բովանդակությունը:
- Պարզ իրավիճակի ստեղծում մարզումների ժամանակ, որոնք մենք կարող ենք կանխատեսել, թե որտեղից է սկսվում խաղը, խաղացողների դիրքը, ինչպես նաև այն շարժումները, որոնք մենք ցանկանում ենք, որ խաղացողները կատարեն այս կամ այն իրավիճակում, երբ գնդակը շարժվում է և ամենակարևորը, որտեղ ենք մենք ցանկանում խլել գնդակը:
- Մենք չենք կարող իմանալ հակառակորդ թիմի շարժումները, բայց մենք կարող ենք կանխատեսել նրանց հնարավոր ռեակցիաները(արձագանքները), այնպես որ մենք պետք է մեր խաղացողներին տարբեր լուծումներ տրամադրենք նույն իրավիճակի համար:
- Կարևոր է շարունակաբար և հետևողականորեն աշխատել կազմակերպված պաշտպանության և անկազմակերպ հարձակման փուլի վրա: