ԽԱՂԱՅԻՆ ՊԼԱՆ
ԽԱՂԻ ՓՈՒԼԵՐԸ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ - ՉԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ -

- Սկիզբ:
- Խաղի ընթացքում գնդակի տիրապետման վերադարձ
- Ավարտ:
- երբ մենք կորցնում ենք գնդակը
- երբ մենք անցնում ենք կազմակերպված հարձակման փուլին
- Հարձակողական թիմի առանձնահատկությունները:
- Ավելի պարզ իրավիճակներ որոշմներ կայացնելու` գնդակին տիրապետող թիմի համար
- Հարձակվողը ունի ավելի շատ ժամանակ և տարածություն գործողությունների համար
- Պակաս կանխատեսելի իրավիճակներ
- Լուծումներն ավելի քիչ են կախված խաղացողների անհատական հատկանիշներից
- Հիմնական նպատակները:
- Արագ առաջընթաց, որպեսզի հակառակորդը ժամանակ չունենա կազմակերպվի: Հնարավորության դեպքում, առաջին փոխանցումը կատարեք հեռու խաղացողին:
- Կանխատեսել գնդակի կորուստը
- Եթե դուք հնարավորություն չունեք իրականացնել անկազմակերպ հարձակում, ապա խուսափեք արագ գնդակի կորստից, ամրապնդեք գնդակի տիրապետումը և փորձեք անցնել կազմակերպված հարձակման փուլին:
- Հնարավորության դեպքում իրականացնել կազմակերպված հարձակում: Բոլոր խաղացողները միաժամանակ և միևնույն արագությամբ տեղաշարժվում են, կրճատում հեռավորությունը և պատրաստ են անցնել պաշտպանության, եթե մենք կորցնում ենք գնդակը:
- Մարզումների բովանդակությունը:
- Կան իրավիճակներ անկազմակերպ հարձակման, որոնք հետևում են կազմակերպված պաշտպանության փուլերին և մասամբ են ենթարկվում տակտիկական մակարդակով մարզմանը, քանի որ մենք կարող ենք կանխատեսել, թե դաշտի որ հատվածում մենք ավելի շատ հնարավորություններ ունենք գնդակը խլելու և որտեղ կլինեն մեր խաղացողները:
- Բայց կան նաև իրավիճակներ անկազմակերպ հարձակման, որոնք հետևում են կ անկազմակերպ պաշտպանության փուլ, բայց այս անգամ մասամբ են տրվում տակտիկական մակարդակով մարզման, քանի որ շատ դժվար է կանխատեսել, թե դաշտի որ հատվածում մենք ավելի շատ հնարավորություններ ունենք գնդակը վերադարձնելու և որտեղ մեր խաղացողները կլինեն այդ պահին:
- Անհրաժեշտ է մշակել անցում պաշտպանության փուլից (կազմակերպված և անկազմակերպված) դեպի անկազմակերպ հարձակման փուլ: