ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ և ԹԻՄԱՅԻՆ ՄԱՐԶԱՁևԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այն սկզբունքները, որոնցով մենք առաջնորդում ենք անհատական մարզաձևերում մարզվելու ժամանակ համընկնում են թիմային մարզաձևերի մարզմումների մեր որդեգրած սկզբունքների հետ: Այնուամենայնիվ, սպորտի այս երկու տեսակները շատ տարբեր են, ուստի մենք պետք է որդեգրենք մեկ այլ մեթոդաբանական մոտեցում:
Մի շարք անհատական մարզաձևերի դեպքում միջավայրը ֆիքսված է, փոփոխվող տարրեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, գրեթե բացակայում են, և, հետևաբար մարզիկը որևէ որոշում չի կայացնում, ինչը հնարավորություն է տալիս ամբողջ ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնել տեխնիկական կատարման վրա: Թիմային մարզաձևերում միջավայրը բաց է, հետևաբար մարզիկը պետք է ուշադրություն դարձնի փոփոխվող խթանների բազմությանը և կայացնի այնպիսի որոշումներ, որոնք հետագայում կկարողանա իրականացնել: Կարելի է ասել, որ եթե անհատական սպորտաձևերում գործության վերջնարդյունքը գրեթե բացառապես կախված է մարզիկի կատարելու ունակությունից, թիմային սպորտաձևերում գործության վերջնարդյունքը պայմանավորված է մարզիկի՝ իրեն շրջապատող տարրերը ընկալելու, իրավիճակը մեկնաբանելու, առավել ճիշտ որոշում կայացնելու և այն իրականացնելու ունակությունից:
Այսպիսով, մեթոդական տեսանկյունից, թիմային մարզաձևերի մարզումների համար անհրաժեշտ է մեկ այլ մոտեցում, ինչը կօգնի ֆուտբոլիստներին ոչ միայն ֆիզիկապես և տեխնիկապես զարգանալու հարցում, այլ նաև ճանաչողական զարգացման առումով, բարելավելով նրանց՝ միջավայրից կարևոր և առաջնային տեղեկատվություն ստանալու, սեփական և հակառակորդի խաղային և ստանդարտ օրինաչափությունները բացահայտելու և ստացված տեղեկատվության հիման վրա հնարավորինս ճշգրիտ որոշումներ կայացնելու հմտությունները: