Buscar

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐԸ

Ընդհանուր առմամբ բազմաթիվ սպորտաձևերում մարզիկների երկարատժամկետ զարգացման փուլերը կազմակերպվում են հետևյալ կերպ։ 

  • Փուլ 1. Սիրողական և ոչ հատուկ սպորտային մարզումներ (մինչև 6-8 տարեկան),  որտեղ աշխատանքի բովանդակությունը ուղղվում է բազային շարժիչ հմտությունների (շարժումներ, պտույտ, հավասարակշռություն, թռիչքներ փոխազդում առարկաների հետ) և հոգեմոտորային տարատեսակ զարգացման  վրա, մշտապես խաղերի միջոցով։
  • Փուլ 2. Ընդհանուր բազմակողմանի զարգացում (8-10 տարեկան), որտեղ գերակշռող բովանդակությունը հանդիսանում է հատուկ շարժիչ հմտությունները, կոորդինացիայի և ըմբռնման լայն զարգացումը, ինչպես նաև տեխնիկայի հարուստ ընտրությունը։  Այս տարիքում երեխան գտնվում է լավագույն ֆիզիկական և հոգեբանական պայմաններում ՝ տեխնիկայի ճիշտ ուսուցման և մկանների պատշաճ զարգացման համար: Այս փուլում մենք կստեղծենք  կոորդինատիվ, ընկալողական և որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ բոլոր  նախադրալները համապարփակ սպրոտային կրթության համար։

Տարբեր ֆիզիկական կարողությունների հիմնական շարժողականությունը զարգացնելու համար էական է, որ յուրաքանչյուր մարզիչ  իմանա իր խաղացողների հոգեբանական բնութագրերը, կախված նրանց տարիքից և զգայուն փուլերից, որը կօգնի մարզումային ծրագրերը և պարապմունքները ճիշտ իրականացնելու և իր խաղացողների պատշաճ զարգացումն ապահովելու համար։ 

ԲԱԶԱՅԻՆ ՀՈԳԵՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈՒԼ – 6-10 տարեկան

6-ից 10-ը տարեկան երեխաների բնութագրերը

  • Դպրոցական տարիքի սկիզբ
  • Տղաների ու աղջիկների միջև տարբերություն չկա
  • Շատ ակտիվ պահվածք
  • Սպորտի և խաղի նկատմամբ խանդավառություն
  • Ֆիզիկական լավ հավասարակշռություն
  • Ֆիզիկական կրթության համար շատ հարմար փուլ` նրա կազմվածքի շնորհիվ (թեթև, նիհար…)
  • Նյարդային համակարգի զարգացումը լրանում է 10 տարեկանում։

Աշխատանքի բովանդակությունը

  • Տարիքը բարենպաստ է շարժիչ (մոտորային) հմտությունների ձեռքբերման համար  (քայլել, վազել, թռնել, նետել, ընդունել ,հարվածել)
  • Ավելացնել մոտորային ժեստերի ցանկը
  • Բարելավել կոորդինացիոն ընդունակությունը
  • Բազմաբնույթ մարզում

Ուսուցման մեթոդոլոգիան

  • Մասսայական բնույթ, ֆուտբոլ բոլորի համար
  • Հիմնականում խաղերի միջոցով
  • Խրախուսել խաղացողին գտնել լուծումներ տարբեր իրավիճակներում
  • Ուշադրություն դարձնել անհատական տարբերություններին
  • Մարզման կառուցվածքը կազմակերպել տրամաբանական հերթականությամբ
    • Հեշտից բարդ
    • Պարզից բարդ
  • Երեխաներին տալ դրական արձագանք

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓՈՒԼ–10 – 12 տարեկան

  Երեխաների բնութագրերը

  • Միջին դպրոցական տարիք
  • Աճի զարգացում լայնությամբ
  • Մարմնի համամասնություն
  • Մարմնի կառավարում
  • Ուժի ավելացում հասակի և քաշի հաշվին
  • Ուսուցման գերազանց ընդունակություն

Աշխատանքի բովանդակությունը

  • Սովորելու լավագույն տարրիքն է
  • Հիմնական և ավելի բարդ տեխնիկայի ուսուցում
  • Լայնացնել տեխնիկայի ժեստերի ցանքը։ Կարևոր է, որ այդ ժեստերը ճիշտ սովորել։
  • Մի ավտոմատացրեք սխալ սովորույթը, քանի որ այն հետագայում դժվար կլինի շտկել։
  • Սկսել փոխկապակցել մոտորային և կոորդինացիայի հմտությունները։

Ուսուցման մեթոդոլոգիան

  • Շարունակել խաղային եղանակը
  • Ազդել ընդհանուր դինամիկ և առանձնահատուկ կոորդինացիայի վրա։
  • Ժամանակի և տարածության պարամետրերը հարմարեցնել իրենց ընդունակություններին
  • Տալ այնպիսի առաջադրանքներ, որտեղ երեխաների շարժողական հմտությունները կհամապատասխանեն նրանց աճին և հասունացմանը։

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՓՈՒԼ 12-16 ՏԱՐԵԿԱՆ

Երեխաների բնութագրերը

  • Մորֆոլոգիական փոփոխություններ, հայտնվում են սեռական տարբերություններ և անհետանում է մանկական կազմվածքը 
  • Հասակի և քաշի մեծ ավելացում
  • Հոգեբանական թուլություն և էմոցիոնալ անկայունություն  
  • Ուսուցողական պահանջների բարձրաձում, որը կազդի խաղացողի հոգեբանական ճնշման վրա

Աշխատանքի բովանդակությունը

  • Տեխնիկա-տակտիկական աշխատանքում դիրքի հստակեցում
  • Ժեստերը և ֆիզիկական վիճակը բարելավելու  համար կրկնողությունների քանակի ավելացում  
  • Դյուրացնել ուսման բազմազան իրավիճակները
  • Մեծացնել պահանջը ժեստերի և տակտիկական լուծումների արդյունավետության համար:
  • Ֆիզիկական աշխատանքը իրականացվում է տեխնիկա-տակտիկական աշխատանքի հետ համատեղ
  • Ավելանում է պարապմունքի ծավալը

Ուսուցման մեթոդոլոգիան

  • Հասակի և քաշի մեծ աճը առաջացնում է ուժ-քաշ հարաբերակցության վատթարացման, ինչը նպաստում է կոորդինացիայի անկմանը:
  • Մեծանում է տեխնիկական ժեստերը վերահսկելու դժվարությունը, դանդաղում է կոորդինացիայի զարգացումը:
  • Ֆիզիկական պատրաստության մարզման մաքսիմալ ընդունակություն
  • Նոր տեխնիկական գործողությունների ուսուցման, ինչպես նաև արդեն սովորած տեխնիկական էլեմենտների շտկման դժվարություն
  • Խաղացողի վերակազմավորման փուլ

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈՒԼ  16-18 տարեկան

Երեխաների բնութագրերը  

  • Շարժունակության և անհատականության ձևավորման ավարտ
  • Նորմալ դրսևորման զարգացման սկիզբ
  • Հասակի և քաշի պարամետրերը դադարում են 16 տարեկանում
  • Հավասարակշռություն մարմնի համամասնությունների մեջ:
  • Հոգեբանական հավասարակշռություն և ինտելեկտուալ մակարդակի բարձրացում
  • Աճում է ընկալման ընդունակությունը և խաղի վերլուծությունը

Աշխատանքի բովանդակությունը

  • Երկրորդ առավել հարմար ժամանակաշրջանը սովորելու համար
  • Բարձրանում է ֆիզիկական և հոգեբանական ընդունակությունը, որը թույլ է տալիս դիմանալ ավելի բարձր ցանրաբեռնվածության մարզումներին
  • Պատանեկության ավարտին մենք կարող ենք օգտագործել ավելի բարդ բովանդակություն և մարզման մեթոդներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ սպորտին

Ուսուցման մեթոդոլոգիան

  • Ֆիզիկական պատրաստության հատուկ աշխատանք
  • Ավելանում է մարզման ծավալը և ինտենսիվությունը
  • Տեխնիկայի և տակտիկայի մաքսիմում արդյունավետության հասնելու աշխատանք
  • Խաղային դիրքերի հատուկ մարզում (դիրքի հստակեցում)
  • Խրախուսում ենք ուսուցման այն եղանակը, որը նման է խաղային իրական իրավիճակներին

ՓՈՂԿԱՊԱԿՑՎԱԾ ԳՐԱՌՈւՄ