ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐԸ

Ընդհանուր առմամբ բազմաթիվ սպորտաձևերում մարզիկների երկարատժամկետ զարգացման փուլերը կազմակերպվում են հետևյալ կերպ։
- Փուլ 1. Սիրողական և ոչ հատուկ սպորտային մարզումներ (մինչև 6-8 տարեկան), որտեղ աշխատանքի բովանդակությունը ուղղվում է բազային շարժիչ հմտությունների (շարժումներ, պտույտ, հավասարակշռություն, թռիչքներ փոխազդում առարկաների հետ) և հոգեմոտորային տարատեսակ զարգացման վրա, մշտապես խաղերի միջոցով։
- Փուլ 2. Ընդհանուր բազմակողմանի զարգացում (8-10 տարեկան), որտեղ գերակշռող բովանդակությունը հանդիսանում է հատուկ շարժիչ հմտությունները, կոորդինացիայի և ըմբռնման լայն զարգացումը, ինչպես նաև տեխնիկայի հարուստ ընտրությունը։ Այս տարիքում երեխան գտնվում է լավագույն ֆիզիկական և հոգեբանական պայմաններում ՝ տեխնիկայի ճիշտ ուսուցման և մկանների պատշաճ զարգացման համար: Այս փուլում մենք կստեղծենք կոորդինատիվ, ընկալողական և որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ բոլոր նախադրալները համապարփակ սպրոտային կրթության համար։
Տարբեր ֆիզիկական կարողությունների հիմնական շարժողականությունը զարգացնելու համար էական է, որ յուրաքանչյուր մարզիչ իմանա իր խաղացողների հոգեբանական բնութագրերը, կախված նրանց տարիքից և զգայուն փուլերից, որը կօգնի մարզումային ծրագրերը և պարապմունքները ճիշտ իրականացնելու և իր խաղացողների պատշաճ զարգացումն ապահովելու համար։
ԲԱԶԱՅԻՆ ՀՈԳԵՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈՒԼ – 6-10 տարեկան
6-ից 10-ը տարեկան երեխաների բնութագրերը
- Դպրոցական տարիքի սկիզբ
- Տղաների ու աղջիկների միջև տարբերություն չկա
- Շատ ակտիվ պահվածք
- Սպորտի և խաղի նկատմամբ խանդավառություն
- Ֆիզիկական լավ հավասարակշռություն
- Ֆիզիկական կրթության համար շատ հարմար փուլ` նրա կազմվածքի շնորհիվ (թեթև, նիհար…)
- Նյարդային համակարգի զարգացումը լրանում է 10 տարեկանում։
Աշխատանքի բովանդակությունը
- Տարիքը բարենպաստ է շարժիչ (մոտորային) հմտությունների ձեռքբերման համար (քայլել, վազել, թռնել, նետել, ընդունել ,հարվածել)
- Ավելացնել մոտորային ժեստերի ցանկը
- Բարելավել կոորդինացիոն ընդունակությունը
- Բազմաբնույթ մարզում
Ուսուցման մեթոդոլոգիան
- Մասսայական բնույթ, ֆուտբոլ բոլորի համար
- Հիմնականում խաղերի միջոցով
- Խրախուսել խաղացողին գտնել լուծումներ տարբեր իրավիճակներում
- Ուշադրություն դարձնել անհատական տարբերություններին
- Մարզման կառուցվածքը կազմակերպել տրամաբանական հերթականությամբ
- Հեշտից բարդ
- Պարզից բարդ
- Երեխաներին տալ դրական արձագանք
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՓՈՒԼ–10 – 12 տարեկան
Երեխաների բնութագրերը
- Միջին դպրոցական տարիք
- Աճի զարգացում լայնությամբ
- Մարմնի համամասնություն
- Մարմնի կառավարում
- Ուժի ավելացում հասակի և քաշի հաշվին
- Ուսուցման գերազանց ընդունակություն
Աշխատանքի բովանդակությունը
- Սովորելու լավագույն տարրիքն է
- Հիմնական և ավելի բարդ տեխնիկայի ուսուցում
- Լայնացնել տեխնիկայի ժեստերի ցանքը։ Կարևոր է, որ այդ ժեստերը ճիշտ սովորել։
- Մի ավտոմատացրեք սխալ սովորույթը, քանի որ այն հետագայում դժվար կլինի շտկել։
- Սկսել փոխկապակցել մոտորային և կոորդինացիայի հմտությունները։
Ուսուցման մեթոդոլոգիան
- Շարունակել խաղային եղանակը
- Ազդել ընդհանուր դինամիկ և առանձնահատուկ կոորդինացիայի վրա։
- Ժամանակի և տարածության պարամետրերը հարմարեցնել իրենց ընդունակություններին
- Տալ այնպիսի առաջադրանքներ, որտեղ երեխաների շարժողական հմտությունները կհամապատասխանեն նրանց աճին և հասունացմանը։
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՓՈՒԼ 12-16 ՏԱՐԵԿԱՆ
Երեխաների բնութագրերը
- Մորֆոլոգիական փոփոխություններ, հայտնվում են սեռական տարբերություններ և անհետանում է մանկական կազմվածքը
- Հասակի և քաշի մեծ ավելացում
- Հոգեբանական թուլություն և էմոցիոնալ անկայունություն
- Ուսուցողական պահանջների բարձրաձում, որը կազդի խաղացողի հոգեբանական ճնշման վրա
Աշխատանքի բովանդակությունը
- Տեխնիկա-տակտիկական աշխատանքում դիրքի հստակեցում
- Ժեստերը և ֆիզիկական վիճակը բարելավելու համար կրկնողությունների քանակի ավելացում
- Դյուրացնել ուսման բազմազան իրավիճակները
- Մեծացնել պահանջը ժեստերի և տակտիկական լուծումների արդյունավետության համար:
- Ֆիզիկական աշխատանքը իրականացվում է տեխնիկա-տակտիկական աշխատանքի հետ համատեղ
- Ավելանում է պարապմունքի ծավալը
Ուսուցման մեթոդոլոգիան
- Հասակի և քաշի մեծ աճը առաջացնում է ուժ-քաշ հարաբերակցության վատթարացման, ինչը նպաստում է կոորդինացիայի անկմանը:
- Մեծանում է տեխնիկական ժեստերը վերահսկելու դժվարությունը, դանդաղում է կոորդինացիայի զարգացումը:
- Ֆիզիկական պատրաստության մարզման մաքսիմալ ընդունակություն
- Նոր տեխնիկական գործողությունների ուսուցման, ինչպես նաև արդեն սովորած տեխնիկական էլեմենտների շտկման դժվարություն
- Խաղացողի վերակազմավորման փուլ
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈՒԼ 16-18 տարեկան
Երեխաների բնութագրերը
- Շարժունակության և անհատականության ձևավորման ավարտ
- Նորմալ դրսևորման զարգացման սկիզբ
- Հասակի և քաշի պարամետրերը դադարում են 16 տարեկանում
- Հավասարակշռություն մարմնի համամասնությունների մեջ:
- Հոգեբանական հավասարակշռություն և ինտելեկտուալ մակարդակի բարձրացում
- Աճում է ընկալման ընդունակությունը և խաղի վերլուծությունը
Աշխատանքի բովանդակությունը
- Երկրորդ առավել հարմար ժամանակաշրջանը սովորելու համար
- Բարձրանում է ֆիզիկական և հոգեբանական ընդունակությունը, որը թույլ է տալիս դիմանալ ավելի բարձր ցանրաբեռնվածության մարզումներին
- Պատանեկության ավարտին մենք կարող ենք օգտագործել ավելի բարդ բովանդակություն և մարզման մեթոդներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ սպորտին
Ուսուցման մեթոդոլոգիան
- Ֆիզիկական պատրաստության հատուկ աշխատանք
- Ավելանում է մարզման ծավալը և ինտենսիվությունը
- Տեխնիկայի և տակտիկայի մաքսիմում արդյունավետության հասնելու աշխատանք
- Խաղային դիրքերի հատուկ մարզում (դիրքի հստակեցում)
- Խրախուսում ենք ուսուցման այն եղանակը, որը նման է խաղային իրական իրավիճակներին