ՖԻՏՆԵՍ
ՍՊԵՑԻՖԻԿ ՈՒԺ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ՝ ՑԱՏԿԵՐ
Հիմնվելով բիոմեխանիկական վերլուծության վրա և դիտարկելով ցատկի կատարմանը համապատասխանող էլեկտրամիոգրաֆիկ տվյալները՝ կարելի է կազմել մկանային ակտիվացման մոդելը և գնահատել յուրաքանչյուր մկանային խմբի մասնակցությունը տվյալ գործողության ժամանակ։ Այս գնահատման վրա հիմնվելով՝ հնարավոր է վերահաստատել ծնկների կծկվող մկանների մասնակցությունը՝ որպես ցատկի համար առաջնային շարժիչներ։ Նույն կերպ հնարավոր է ստուգել կոնքերի կծկվող մկանների և կոճի պլանտարային ֆլեքսորների ֆունկցիոնալ համագործակցությունը՝ որպես նշված շարժումը իրականացնելու համար օժանդակ ուժ։
Հիմնվելով այն ենթադրության վրա, որ մրցակցին հաղթահարելու համար անհրաժեշտ է, ի թիվս այլ բաների, ավելացնել շարժիչ ունակությունները՝ ֆուտբոլում՝ օդային գործողությունների ժամանակ առավելություն կստանա այն ֆուտբոլիստը, որը կկարողանա բարձրանալ իր մրցակցից վեր։ Այս առավելությանը հասնում են ցատկի ունակությունը զարգացնելով։
Տվյալ որակը մարզելու համար կարևորն այն է, որ վերոնշյալ մկանային խմբերը հարմարվեն գործողության պահանջներին՝ հասնելով ուժի դրսևորման բարձր մակարդակների, որքան հնարավոր է բարձր արագությամբ (պայթուցիկ ուժ)։ Սա ուժի այն կոնցեպտն է, որն անհրաժեշտ է պայթուցիկ սպորտաձևերի համար։ Մկանային հզորության ավելացումը ֆուտբոլիստների ֆիզիկական պատրասության կարևորագույն կետերից է, և դրա համար մարզիչներն ունեն գործիքների բազմազանություն։
Որքան շատ է մկանային խմբի կողմից արտադրված պայթուցիկ հզորությունը կամ ուժը, այնքան մեծ է ստացված արդյունքը։ Թռիչքի դեպքում արդյունքի այս մեծացումը արտահայտվում է մարզիկի՝ գետնից ցատկելու արագության ավելացման միջոցով՝ այսպիսով հասնելով իր ձգողականության կենտրոնի առավել բարձրացման։